Սինդի Քրոուֆորդի դուստրը մասնակցել է Hudson Jeans բրենդի գովազդային արշավին
Գերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 15-ամյա Քայա Հերբերը, մասնակցել է Hudson Jeans ամերիկյան մակնիշի գովազդային արշավին: Այս մասին հայտնել է WWD-ն:
Սեւ-սպիտակ լուսանկարների հեղինակը դարձել է լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելիեն: Դրանցում սկսնակ մոդելը ներկայացել է կիպ գրկող տաբատներով: Սա Հերբերի առաջին փորձը չէ նորաձեւության ինդուստրիայում: Կարիերայի սկզբում նա հայտնվել է մեծ ժողովրդականություն վայելող այնպիսի հրատարակությունների շապիկներին, ինչպիսիք են՝ Vogue Italia-ն, CR Fashion Book-ը եւ Teen Vogue-ը: 2016 թվականի ձմռանը մոդելը դարձել է Chrome Heart բրենդի դեմքը: Մինչ այդ նա համագործակցել է Young Versace-ի հետ:
Վերջերս Հերբերի աշխատանքներից մեկը եղել է լուսանկարները դիզայներ Ալեքսանդր Վոնգի գովազդային արշավի համար: Ֆոտոշարքի համար նա կեցվածք է ընդունել դիզայներական հագուստով, պարել է եւ ճաշակել Erin McKenna՚s Bakery-ի թխվածքը: