
Թոմ Քրուզի վնասվածքի պատճառով ֆիլմի նկարահանումները հնարավոր է հետաձգվեն

Դերասան Թոմ Քրուզը «Առաքելությունն անիրագործելի է» արկածային մարտաֆիլմի վեցերորդ մասի՝ Լոնդոնում ընթացող նկարահանումների ժամանակ կոտրել է սրունքաթաթային հոդի երկու ոսկորներ: Այս մասի հայտնել է The Sun թերթը:
«Թոմը լուրջ վնասվածք է ստացել, ամիսներ կպահանջվեն դրա վերականգնման համար: Նա ֆիլմի ամենամեծ աստղն է, եւ ամեն ինչ նրա շուրջն է պտտվում: Կինոնկարի ղեկավարությունն այլ ընտրություն չունի, բացի նկարահանումները հետաձգելուց»,- հրատարակությունը մեջբերում է նկարահանման գործընթացին մոտ կանգնած աղբյուրի խոսքը:
Թերթի տվյալներով՝ դերասանի բուժման կապակցությամբ ֆիլմի նկարահանումները կարող են հետաձգվել չորս ամսով:
Պլանավորված է, որ «Առաքելությունն անիրագործելի է 6» ֆիլմն էկրան կբարձրանա 2018 թվականի հունիսին: Կինոսագայի նախորդ մասը՝ «Առաքելությունն անիրագործելի է. վտարակների ցեղը», վարձույթում հայտնվել է 2015 թվականին՝ հավաքելով գրեթե 700 մլն դոլար:
«Առաքելությունն անիրագործելի է» կինոնկարը մարտաֆիլմերի շարք է՝ առայժմ բաղկացած հինգ մասից, որոնք նկարահանվել են 1996-ից մինչեւ 2015 թվականը, եւ հիմնված է համանուն հեռուստասերիալի վրա: Սյուժեի կենտրոնում գործակալ Իթան Հանթի պատմությունն Է, որի դերակատարը բոլոր կինոնկարներում Թոմ Քրուզն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: