
Արթուր Սարկիսովը վնասվածքի պատճառով բաց է թողել «Ենիսեյ»-ի խաղը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արթուր Սարկիսովը բաց է թողել «Ենիսեյ»-ի հերթական հանդիպումը:
ՖԱԼ-ի 9-րդ տուրում «Ենսիեյ»-ը 2:1 հաշվով հաղթել է «Զենիթ» 2-ին: Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը ընդգրկված չի եղել թիմի հայտացուցակում` վնասվածքի պատճառով: Իսկ Արթուր Մալոյանը մնացել է պահեստայինների նստարանին:
Այս տուրից հետո «Ենիսեյ»-ը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: