Բաժիններ՝

Ձերբակալվել է Կատալոնիայի ահաբեկչության հետ կապված չորրորդ կասկածյալը

Կատալոնիայի ոստիկանությունը Twitter-ում հայտնել է օգոստոսի 17-ին Բարսելոնայում և Կամբրիլսում կատարված ահաբեկչական գործողությունների չորրորդ կասկածյալի ձերբակալման մասին:

«Ձերբակալված է վերջին ժամերին Բարսելոնայում և Կամբրիլսում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված չորրորդ մարդը»,-ասված է կատալոնիական ոստիկանության համառոտ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ահաբեկչական գործողությունների կատարողները եղել են 12 մարդուց բաղկացած ահաբեկչական խմբի անդամներ: Ըստ վերջին տվյալների՝ նրանցից հինգը ոչնչացվել են Կամբրիլսում ահաբեկչության փորձ կատարելիս, ներկայում չորսը ձերբակալված են, ևս երեքը ազատության մեջ են գտնվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031