Բաժիններ՝

Իսպանիայում ահաբեկչությունների հետևանքով զոհվել կամ տուժել են 34 երկրների քաղաքացիներ

Բարսելոնայում և Կամբրիլսում ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել կամ վերքեր են ստացել 34 երկրների քաղաքացիներ: Այդ մասին հայտնել է Կատալոնիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը:

«Բարսելոնայում և Կամբրիլսում կատարված ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվածներն ու վիրավորները, ըստ նախնական տվյալների, 34 տարբեր երկրներից են»,- ասված է Կատալոնիայի արտակարգ իրավիճակների ծառայության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալների համաձայն, երկրների այդ ցուցակի մեջ մտնում են՝ Իսպանիան, Գերմանիան, Ալժիրը, Արգենտինան, Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Մարոկոն, Կանադան, Չինաստանը (և Թայվանը), Կոլումբիան, Ռումինիան, Վենեսուելան, Կուբան, Էկվադորը, Եգիպտոսը, ԱՄՆ-ը, Ֆիլիպինները, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Հոլանդիան, Հոնդուրասը, Հունգարիան, Իռլանդիան, Իտալիան, Քուվեյթը, Մակեդոնիան, Մավրիտանիան, Պակիստանը, Պերուն, Դոմինիկյան Հանրապետությունը, Թուրքիան:

Օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը հետիոտներին վրաերթի է ենթարկել Բարսելոնայի Ռամբլա փողոցում: Զոհվել է 13 մարդ, տուժածների թիվը հարյուրից ավելի է: Ահաբեկչության հետաքննության շրջանակներում ձերբակալվել Է երեք մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս