
Լավրովը և Գաբրիելը քննարկել են ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը

Ռուսաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Զիգմար Գաբրիելը օգոստոսի 18-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կորեական թերակղզու իրադրությունը, ինչի մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Նախարարները քննարկել են ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը և ճգնաժամից դուրս գալու ուղիները,- նշել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:- Լավրովը և Գաբրիելն ընդգծել են, որ Կորեական թերակղզու խնդիրների քաղաքական-դիվանագիտական լուծումն այլընտրանք չունի, ինչին կոչված է օժանդակել կորեական կարգավորման ռուս-չինական ճանապարհի քարտեզը»:
«Հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը կատարելու հանձնառությունը»,- հավելել են ՌԴ ԱԳ նախարարությունում: