
Բարսելոնայում ահաբեկչություն կատարողը կարող է 17-ամյա դեռահաս լինել. El Mundo

Իսպանիայի իրավապահ մարմինները որոնում են Մուսա Ուքաբիրին՝ օգոստոսի 17-ին Բարսելոնայում կատարված ահաբեկչական գործուղությանը մասնակցության կասկածանքով: Օգոստոսի 18-ին այս մասին հայտնել է El Mundo թերթը:
Թերթի տեղեկատվությամբ՝ ոստիկանությունը չի բացառում, որ նա ահաբեկչական գործողության կատարողն է:
Նախնական տվյալներով՝ 17-ամյա Ուքաբիրը գողացել է փաստաթղթերն իր ավագ եղբայր Դրիսից՝ երկու ֆուրգոն վարձակալելու համար: Փոխադրամիջոցներից մեկն այնուհետեւ օգտագործվել Է ահաբեկչության իրականացման համար: Իրավապահ մարմինների աշխատակիցները կարծում են, որ Ուքաբիրը, որը թաքնվել է Բարսելոնայում կատարված գրոհից հետո, կարող է զինված լինել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: