
«Իմ՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին տեղեկություններն ընդամենը շշուկներ են». Պաուլո Դիբալա

Արգենտինացին հայտարարեց, որ իր պայմանագրում հրաժարագնի մասին կետ չկա:
«Հիմա բոլորն ուզում են իմանալ, թե ով կփոխարինի Նեյմարին «Բարսելոնայում»: Ինչ-որ մեկը խոսում է Կոուտինիոյի մասին, ինչ-որ մեկը՝ Դեմբելեի մասին, ինչ-որ մեկը՝ Գրիզմանի մասին: Իմ անունը նույնպես հնչել է: Բայց ես գիտեմ, որ դրանք շշուկներ են: Իմ ծանոթները և բարեկամները տեսնում են այդ ամբողջ ինֆորմացիան և հավատում են դրան: Հետո հարցնում են ինձ, թե չե՞մ պատրաստվում ես արդյոք գնալ «Բարսելոնա» կամ «Ռեալ»: Դժվար է բացատրել նրանց, թե որտեղից է հայտնվում այդ ինֆորմացիան:
«Յուվենթուսը» նույն մակարդակի ակումբ է, ինչ և «Բարսելոնան»: Իմ պայմանագիրը հրաժարագնի վերաբերյալ կետ չունի և ամեն ինչ որոշում է ակումբը»,- Դիբալային է մեջբերում NY Times-ը:
Նեյմարը տեղափոխվեց «Բարսելոնայից» ՊՍԺ 222 մլն եվրոյով: Transfermarkt-ը Դիբալային գնահատում է 65 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը