
Փարիզում տարհանել են միգրանտների բազմամարդ ճամբարը

Փարիզի ոստիկանությունն օգոստոսի 18-ի վաղ առավոտյան տարհանել է Ֆրանսիայի մայրաքաղաքի 18-րդ օկրուգում հաստատված միգրանտների ճամբարը, որտեղ ապրում էր ավելի քան 2 հազար մարդ: Այդ մասին հայտնել է Figaro թերթը:
Մետրոյի Պորտ դե լե Շապել կայարանի մերձակայքում գործողությունն սկսվել է վաղ առավոտյան: Ճամբարի՝ ընդհանուր թվով 2,2 հազար բնակիչներին տարաբնակեցրել են Ֆրանսիայի մայրաքաղաքային տարածաշրջանի 18 հաստատություններում:
Պետական ծառայությունները կքննեն յուրաքանչյուր միգրանտի վիճակը՝ նրանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար: Նրանք, ովքեր բավարար հիմքեր չեն ունենա Ֆրանսիայում ապաստան ստանալու համար, ստիպված կլինեն վերադառնալ հայրենիք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: