Բաժիններ՝

Բարսելոնայում կեսօրին լռության րոպե կհայտարարվի ի հիշատակ ահաբեկչության զոհերի

Բարսելոնայի Պլասա դե Կատալունիա կենտրոնական հրապարակում տեղական ժամանակով ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին) լռության րոպե է հայտարարվելու օգոստոսի 17-ին կատարված ահաբեկչության զոհերի հիշատակին: Այդ մասին օգոստոսի 18-ին հայտնել է La Vanguardia թերթը:

Ըստ նրա տեղեկատվության, սպասվում է, որ հրապարակ կժամանեն Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորը, կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը, Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ Բարսելոնայի քաղաքագլուխ Ադա Կոլաոն:

Ինչպես արդեն տեղեկացվել է, պիրենեյան թագավորության ամբողջ տարածքում եռօրյա սուգ է հայտարարված:

Օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը հետիոտներին վրաերթի է ենթարկել Բարսելոնայի Ռամբլա փողոցում: Ըստ վերջին տվյալների, զոհվել է 13 մարդ, տուժածների թիվը հարյուրից ավելի է: Ահաբեկչության հետաքննության շրջանակներում ձերբակալվել է երեք մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս