Բաժիններ՝

Իսպանիայում հաստատել են ահաբեկչության հետ կապված երրորդ կասկածյալի ձերբակալությունը

Կատալոնիայի իրավապահ մարմինները հաստատել են ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի օգոստոսի 18-ի առավոտյան ձերբակալել են Իսպանիայում ահաբեկչական գործողություններին մասնակցելու մեջ կասկածվող երրորդ անձին: «Ռիպոլում երրորդ մարդն Է ձերբակալվել ոստիկանական գործողության շրջանակներում, որն իրականացվել է Կամբրիլսեում և Բարսելոնայում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ»,- ասված է Mossos d՚Esquadra-ի՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Նախօրյակին նույն այս քաղաքում ձերբակալվել էր ևս մեկ մարդ՝ Դրիս Ուկաբիրը, որը ծնվել Է Աֆրիկայի հյուսիսում գտնվող իսպանական Մելիլիա միջատարածքում: Նա պնդում է, որ գողացել են իր փաստաթղթերը, որոնք գտել էին ֆուրգոնի մեջ: Եվս մեկ մարդ ձերբակալվել է Ալկանարում, որը ծնունդով Մարոկոյից է: Հատուկ ծառայությունները շարունակում են ևս երկու կասկածյալների որոնումը:

Նաև ստուգվում է երրորդ ֆուրգոնի վերաբերյալ տեղեկատվությունը, որն ահաբեկիչների կողմից կարող էր վարձակալվել հարձակման համար:

Օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը հետիոտներին վրաերթի է ենթարկել Բարսելոնայի Ռամբլա փողոցում: Ըստ վերջին տվյալների, զոհվել է 13 մարդ, տուժածների թիվը հարյուրից ավելի է: Վարորդին հաջողվել է ճողոպրել հանցագործության վայրից: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս