Բաժիններ՝

ԿՀՎ-ն Բարսելոնայում ահաբեկչության սպառնալիքի մասին նախազգուշացրել էր երկու ամիս առաջ

Երկու ամիս առաջ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) Կատալոնիայի ոստիկանությանը նախազգուշացրել էր Բարսելոնայում ահաբեկչական գրոհների սպառնալիքի մասին: Այդ մասին օգոստոսի 18-ին հայտնել է El Periodico-ն:

Հնարավոր թիրախների թվում ամերիկյան հետախուզությունը, մասնավորապես, նշել էր Ռամբլայի փողոցը:

Բացի դրանից, երկու շաբաթ առաջ Twitter-ի օգտահաշիվներից մեկում, որը կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, հայտնվել է գրություն, որում տեղեկացվում էր, թե շուտով հարձակում է կատարվելու Իսպանիայի վրա: «Մենք ջիհադ կիրականացնենք Իսպանիայում և մեզ կվերադարձնենք մեր հողը: Գրոհն Ալ Անդալուսի վրա (Իսպանիայի անվանումը մուսուլմանների տիրապետության դարաշրջանում) անխուսափելի է»,- ասվում էր դրանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031