Բաժիններ՝

Սևան-Ճամբարակ ճանապարհին ավտոմեքենան շրջվել է. ուղևորները հիվանդանոցում են

Օգոստոսի 16-ին, ժամը 13:34-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ «BMW 3» մակնիշի 24 UL 090 պետհամարանիշով (վարորդ՝ 1990 թ. ծնված Հ. Ն.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Վարորդը և ուղևորներ՝ 1985 թ. ծնված Ա. և 2006 թ. ծնված Ա. Մ.-երը տեղափոխվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս