
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը նվազել է 6-7 աստիճանով

Հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 16-ին ժամը 16:00-ի դրությամբ երեկվա նույն ժամի համեմատ օդի ջերմաստիճանը նվազել է 6-7 աստիճանով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Երեկ 16:00-ին Երևանում +35 աստիճան էր, իսկ այսօր նույն ժամին՝ 28»,- ասել է Գագիկ Սուրենյանը: