Լավրովն անպատասխանատու է որակել Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները

Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն անպատասխանատու են, դա կարող է խաթարել ուժերի հավասարակշռությունը, հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

«Երբ այդ պատժամիջոցներն օգտագործվում են, որպեսզի իրենց օգտին շուռ տան այս կամ այն հիմնախնդրի ստուգված հավասարակշռությունը, հենց նման հավասարակշռություն ձեռք բերվեց իրանական միջուկային ծրագրի շուրջը, ապա դրանք, ես կարծում եմ, անպատասխանատու գործողություններ են, որոնք կարող են խաթարել այդ հավասարակշռությունը:

Չպետք Է հանդես գալ նման սադրանքներով, քանի որ խոսքը վերաբերում Է ոչ թե ոմանց ագային շահերին, ոչ թե որեւիցե մեկ երկրի շահերին, այլ վիթխարի տարածաշրջանի շահերին, որտեղ մենք շահագրգռված ենք ապահովելու միջուկազերծ կարգավիճակ»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:

Օգոստոսի 14-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ երկիրը կարող է հաշված ժամերում դուրս գալ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից, եթե ԱՄՆ-ը շարունակի ընդլայնել պատժամիջոցները:

Տեսանյութեր

Լրահոս