
Պայթյուն՝ Լոնդոնի «Սաութենդ» օդանավակայանի մերձակայքում

Պայթյուն է որոտացել Լոնդոնի «Սաութենդ» միջազգային օդանավակայանից ոչ հեռու: Այդ մասին հայտնել է Daily Mail թերթը:
Շենքերի վրա թանձր սեւ ծուխ է բարձրանում, միջադեպի վայրում աշխատում են հրշեջները: Նշվում է, որ հրդեհ է բռնկել ինքնաթիռների անգարներից մեկում: Կրակի դեմ պայքարում են յոթ հրշեջ հաշվարկներ:
Պայթյունը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://twitter.com/Staaceedawson/status/897776591627055104