Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 16-ին շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: