«ԿԺԴՀ-ի վրա տնտեսական ճնշման հնարավորությունները գործնականում սպառված են». Լավրով

ԿԺԴՀ-ի վրա տնտեսական ճնշման հնարավորությունները գործնականում սպառված են, Մոսկվան չի պաշտպանում ԿԺԴՀ-ի տնտեսապես խեղդելու գործընկերների գաղափարները: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է Փենյանի վրա ներգործությանն այն առումով, որ հասնենք ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտնի բանաձեւերի կատարմանը, մենք խորապես համոզված ենք, որ տնտեսական ճնշման հնարավորությունները գործնականում սպառված են,- ընդգծել է նախարարը:- Մենք չենք կարող պաշտպանել այն ծրագրերը, որոնք մեր գործընկերներից ոմանք շարունակում են մշակել, եւ որոնք ուղղված են բառացիորեն Հյուսիսային Կորեային տնտեսապես խեղդելուն՝ ԿԺԴՀ-ի քաղաքացիների համար բացասական, ողբերգական եւ հումանիտար բոլոր հետեւանքներով հանդերձ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031