Գերմանիայում են հայտնվել ինսեկտիցիդով վարակված ավելի քան 28 միլիոն հավկիթ
Շուրջ 28,1 միլիոն հավկիթ, որոնք ենթադրաբար պարունակում են ինսեկտիցիդ ֆիպրոնիլ, հայտնվել են Գերմանիայի Ներքին Սաքսոնիայի տարածքում: Aյս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Neue Osnabrücker Zeitung թերթին:
Նշվում է, որ այդ թիվը նշանակալիորեն գերազանցում է ավելի վաղ դաշնային իշխանությունների կողմից հայտնված՝ Գերմանիայի ողջ տարածքում իբր 10,7 միլիոն հավկիթի մասին տվյալները:
Մասնագետները նախազգուշացնում են, որ ֆիպրոնիլ պարունակող հավկիթների հաճախակի օգտագործումն առողջության համար վտանգավոր է: Այդուհանդերձ, դրանով վարակված միլիոնավոր հավկիթներ արդեն մտել են Եվրամիության երկրներ:
Հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ միլիոնավոր հավկիթներ, որոնք հայտնվել են Բելգիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի եւ Եվրամիության այլ երկրների խանութների վաճառասեղաններին, կարող են վարակված լինել ֆիպրոնիլով: Այդ ինսեկտիցիդն օգտագործվում Է ածան հավերի՝ ոջիլներից բուժման համար: Եվրոպական նորմերի համաձայն, ֆիպրոնիլի օգտագործումը թռչնաբուծական այն տնտեսություններում, որոնց արտադրանքը նախատեսված է սպառողական շուկայի համար, արգելված Է: