ԱՄՆ-ը Հարավային Կորեայում հակահրթիռային «Patriot» համակարգեր է տեղադրում
ԿԺԴՀ կողմից հրթիռային սպառնալիքին դիմակայելու համար ԱՄՆ-ը Հարավային Կորեայում «Patriot» հակահրթիռային համակարգեր է տեղադրել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով հարավկորեական KBS հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Հարավային Կորեայում ԱՄՆ-ի հակաօդային զորքերի 35-րդ բրիգադը զինծառայողներին նրա օգտագործումը սովորեցնելու համար նոր «Patriot» հակահրթիռային համակարգ է ստացել:
Մեկ РАС-2 համակարգը լիցքավորված է 4, իսկ РАС-3-ն՝ 16 հրթիռներով:
Վերջերս ԿԺԴՀ-ն հայտարարել էր, որ կարող է միջին տարածության չորս հրթիռների միաժամանակյա արձակում իրականացնել, որոնք որպես նախազգուշացում ԱՄՆ-ին, կընկնեն ծովում՝ Գուամից 30-40 կիլոմետր հեռավորության վրա: Այդ կղզում տեղակայված են ամերիկյան երկու ռազմավարական ռազմաբազա, որոնցում ԿԺԴՀ-ն իր անվտանգության համար սպառնալիք է տեսնում: