Բաժիններ՝

«Ինքնասպանություն գործած զինծառայողն ազգությամբ եզդի էր. 20 օր էր, ինչ սկսել էր ծառայությունը». Հացիկ համայնքի ղեկավար

«Հետաքննություն է գնում, ու դեռ ոչ մի ինֆորմացիա չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Հացիկ համայնքի ղեկավար Կարեն Ներսիսյանը՝ խոսելով օգոստոսի 14-ին իրենց գյուղում տեղի ունեցած զինծառայողի ինքնասպանության դեպքի մասին:

Ինչպես հայտնի է՝ Շիրակի մարզի Հացիկ գյուղում օգոստոսի 14-ին ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանին  գտել են կախված:

Հացիկի գյուղապետը մեզ հետ զրույցում ասաց, որ Աբասը նոր էր գնացել բանակ, 20 օր էր, ինչ նա ծառայում էր, ազգությամբ եզդի էր. «Աբասն ուներ քույր, եղբայր, հայր, մայր, պապ ու տատ: Նորմալ, գյուղում ապրող ընտանիք են, իրենց աշխատանքով ապրող ընտանիք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս