Բաժիններ՝

«Միայն պարոն Զոհրաբյանն է գտնում, որ ինքն այնքան լավ է աշխատել, որ կարող է նաև շարունակել». Փաստաբան

«Փաստաբանների պալատը պետք է լիներ այն հիմնական միավորը, որի վրա մենք՝ փաստաբաններով, պետք է հույս դնեինք, բայց ստացվեց այնպես, որ Փաստաբանների պալատը հայտնվեց բարիկադների մի կողմում, մի խումբ փաստաբաններ էլ՝ մեկ այլ կողմում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, «Սասնա ծռերի» գործով փաստաբան Նինա Կարապետյանցը:

Լրագրողի հարցին, թե՝ հնարավո՞ր է՝ Փաստաբանների պալատում ավելի լարվի իրավիճակը՝ հաշվի առնելով, որ այնտեղ առաջիկայում ընտրություններ են սպասվում, Ն. Կարապետյանցն այսպես պատասխանեց. «Ամենայն հավանականությամբ, կլարվեն, բայց ինչպես ես հասկանում եմ, որևէ մեկը չի պատրաստվում իր թեկնածությունը դնել, ինչպես հասկանում եմ, միայն պարոն Զոհրաբյանն է գտնում, որ ինքն այնքան լավ է աշխատել, որ կարող է նաև շարունակել, բայց իմ կոլեգաներից ոչ մեկը չի պատրաստվում առաջադրվել: Ես խորհուրդ կտայի՝ որևէ մեկը չառաջադրվեր, որովհետև որևէ տարբերակ անցնելու՝ այս պահին չկա, բացի Զոհրաբյանից»:

Հարցին, թե՝ ինչպե՞ս եք պատկերացնում փոփոխությունները Փաստաբանների պալատում, եթե ոչ մեկը չառաջադրվի, փաստաբանն այսպես պատասխանեց. «Այս պահին հնարավոր չէ: Այնպես, ինչպես Հայաստանում հնարավոր չէ անել ընտրություններ և ընտրություններով ինչ-որ բանի հասնել, այնպես էլ Փաստաբանների պալատում, գտնում եմ՝ չկա որևէ հնարավորություն ընտրությունների միջոցով փոփոխությունների հասնելու: Փաստաբանությունն այլևս այնքան պաշտպանված չէ, ինչքան 5-10 տարի առաջ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս