Բաժիններ՝

Լեոնարդո դի Կապրիոն կմարմնավորի Լեոնարդո դա Վինչիին

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն նկարիչ եւ գիտնական-գյուտարար Լեոնարդո դա Վինչիին կմարմնավորի Վերածննդի դարաշրջանի հանճարի կենսագրության էկրանավորման մեջ: Այդ մասին հայտնել է Deadline Hollywood պորտալը: Բացի դերասանական աշխատանքից, դի Կապրիոն կդառնա ֆիլմի պրոդյուսերներից մեկը, որը նկարահանվելու է ըստ ամերիկացի կենսագիր Ուոլթեր Այզեքսոնի գրքի. այն վաճառքում կհայտնվի 2017 թվականի հոկտեմբերին:

Ֆիլմի նկարահանումների սկսվելու ամսաթիվը դեռ հայտնի չէ: Էկրանավորման իրավունքի համար պայքարում էին Paramount եւ Universal խոշորագույն կինոստուդիաները: Լեոնարդո դի Կապրիոն, դերասանի պաշտոնական կենսագրության համաձայն, իր անունն ստացել է դա Վինչիի պատվին: Նրա մայրը, երբ երեխան առաջին անգամ խաղացել է նրա արգանդում, կանգնած է եղել Ուֆիցիի իտալական պատկերասրահում մեծ վարպետի աշխատանքի առջեւ:

Դերասանը կարիերայում իր միակ «Օսկար»-ը 2016 թվականին ստացել է «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում «Փրկվածը» կինոնկարի համար: Նա նաեւ խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Տիտանիկ», «Լողափ», «Նյու Յորքի հրոսակախմբերը», «Բռնիր ինձ, եթե կարող ես», «Ավիատոր», «Նզովյալների կղզին», «Սկիզբ», «Մեծ Գեթսբին», «Գայլը՝ Ուոլ Սթրիթից» ժապավենները:

Տարբեր ժամանակներում նա հանդիպել է թոփ-մոդելներ Հելենա Քրիսթենսենի, Ժեզել Բյունդհենի, Բար Ռաֆայելի, Թոնի Հառնի հետ:

Դի Կապրիոյի մտերիմներն են եղել նաեւ դերասանուհի Բլեյք Լայվլը եւ երգչուհի Ռիհաննան: Նա ամուսնացած չի եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս