
«Հիմա ես ավելի ողջ եմ, քան երևէ». Նեյմար

Արդեն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում՝ իր նորամուտի խաղում, դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Խաղավարտին Նեյմարը զրուցել է լրագրողների հետ՝ նշելով, որ չի փոշմանում ֆրանսիական ակումբ տեղափոխվելու համար:
«Շատ մարդիկ մտածում են, որ կատալոնական ակումբից հեռանալը նման է մահվան, սակայն դա բնավ այդպես չէ։ Հիմա ես ավելի ողջ եմ, քան երևէ:
«Բարսելոնայից» հեռանալը շատ բարդ որոշում էր, սակայն հիմա ես երջանիկ եմ Ֆրանսիայում»,- նշել է բրազիլացի ֆուտբոլիստը։
Սիրարփի Աղաբաբյան