Բաժիններ՝

Կարբի գյուղի աշակերտուհիները հաղթել են «հանդիսատեսի համակրանք» անվանակարգում՝ արժանանալով 10,000 դոլար մրցանակի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝  Հայաստանի դպրոցական աղջիկների կողմից պատրաստված բջջային հավելվածը հաղթող էր ճանաչվել համաշխարհային մրցույթում:

Կրթության ազգային ինստիտուտի և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» հ/կ-ի կողմից կազմակերպված «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթը աղջիկների համար» համաշխարհային մրցույթի «Կրթություն» անվանակարգի եզրափակիչ փուլում հաղթող էր ճանաչվել Արագածոտնի մարզի Կարբի գյուղի դպրոցի «One Step Ahead» թիմը՝ իր «Armenian Sign Language» բջջային հավելվածով:

Technovation Challenge  մրցույթի պաշտոնական էջը գրում է, որ հայ աղջիկների կողմից մշակված հավելվածը կխթանի, որպեսզի հասարակության մեջ փոխադարձաբար ինտեգրվեն թե՛ լսողության հետ խնդիրներ ունեցող, և թե՛ չունեցող մարդիկ:

Կարբի գյուղը ներկայացնող  «One Step Ahead»  թիմն օգոստոսի 7-11-ը մասնակցեց  Համաշխարհային գագաթաժողովին՝ ԱՄՆ-ի Սիլիկոնային հովտում:

Կարբի գյուղից աշակերտուհիների հավելվածը  Technovation Challenge-ի եզրափակիչ փուլում հաղթել է «հանդիսատեսի համակրանք» անվանակարգում՝ արժանանալով $10,000 պարգևավճարի:

Աղջիկները մշակել են Armenian Sign Language հավելվածը: Հավելվածը նախատեսված է լսողական խնդիրներ ունեցող անձանց համար: Հավելվածի միջոցով հնարավոր է ծանոթանալ տարբեր թեմաներով բառերի, ինչպես նաև՝ սովորել թվերը: Հավելվածը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով:

«One Step Ahead» թիմը գլխավորում էր ուսուցիչ-մենթոր Վարդանուշ Հովհաննիսյանը: Թիմի անդամներն են  Սոնա Ավետիսյանը, Վարդանուշ Նազարեթյանը, Վիոլետա Մկրտչյանը, Սվետլանա Դավթյանը, Աղավնի Հակոբյանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս