Արվեստով զբաղվող հաշմանդամներն ու հայտնի արվեստագետները կաշխատեն միասին
«Նարեկացի» արվեստի միությունում օգոստոսի 15-ին՝ ժամը 19:00-ին, կմեկնարկի «Միասին» խորագիրը կրող նոր նախագիծ, որի շրջանակում արվեստով զբաղվող հաշմանդամներն ու հայտնի արվեստագետները կաշխատեն և հանդես կգան կողք կողքի:
Ինչպես տեղեկացրին «Նարեկացի» արվեստի միություն լրատվության և PR բաժնից, «Միասին» նախագծի իրականացման ընթացքում ՆԱՄ-ը կներկայանա հատուկ միջոցառումների շարքով՝ ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անհատների երաժշտական, նկարչական կամ այլ ոլորտներում հաջողությունների հասած աշխատանքները:
Միջոցառումներին իրենց մասնակցությունը կցուցաբերեն նաև տվյալ ոլորտի կայացած մասնագետները, որոնց հետ համագործակցության արդյունքում, հուսով ենք, նոր ճանապարհներ կբացվեն միջոցառման մասնակից-հերոսների համար, ովքեր արվեստի դաշտ ներգրավվելու, իրենց գունավոր երազանքներն իրականություն դարձնելու և ազատ ստեղծագործելու համար հավասար պայմաններ ունենալու մեծ անհրաժեշտություն ունեն:
Մուտքն ազատ է: