
Փարիզի արվարձանում կողոպտել են Վրաստանի դեսպանին

Անհայտ անձինք հափշտակել են Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Եկատերինա Սիրաձե Դելոնեի պայուսակը, ինչի մասին հայտնել է Parisien թերթը։
Ինչպես գրում է հրատարակությունը, միջադեպը տեղի է ունեցել Փարիզից հյուսիս գտնվող Սեն Դենի կոմունայում: Երկու անհայտ անձինք սկուտերներով կանգ են առել դիվանագետի ավտոմեքենայի մոտ, կոտրել դրա ապակին, գողացել պայուսակը եւ հեռացել հանցագործության վայրից:
Դեսպանը միջադեպի հետեւանքով չի տուժել: Հափշտակված պայուսակը մի քանի ժամ անց գտել են Պերֆիտ սյուղ Սենա կոմունայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: