Բաժիններ՝

Թողարկվել է «Ստալինի մահը» բրիտանական կատակերգության առաջին թրեյլերը

Ցանցում հրապակվել է բրիտանացի ռեժիսոր Արմանդո Իանուչիի «Ստալինի մահը» կատակերգության առաջին թրեյլերը։

1953 թվականի մարտին առաջնորդի վերջին օրերի մասին պատմող ֆիլմի գլխավոր հերոսներն են դարձել Նիկիտա Խրուչշովը (դերակատարը՝ Սթիվ Բուշեմի), Գեորգի Ժուկովը (Ջեյսոն Այզեքս), Վասիլի Ստալինը (Ռուփերթ Ֆրենդ), Սվետլանա Ալիլուեւան (Անդրեա Ռայզբորո), ինչպես նաեւ դաշնակահարուհի Մարիա Յուդինան՝ Օլգա Կուրիլենկոյի կատարմամբ:

«Ստալինի մահը» համանուն կոմիքսի էկրանավորումն է, որն ստեղծվել է ֆրանսիացիներ Ֆաբիեն Նուրիի եւ Տիերի Ռոբենի կողմից: Ավելի վաղ Իանուչին նկարահանել է «Պարանը՝ վզին» քաղաքական կատակերգությունը եւ «Փոխնախագահը» սերիալը: Նրա նոր ֆիլմի պրեմիերան կկայանա Տորոնտոյի կինոփառատոնում, այն համաշխարհային վարձույթում կհայտնվի սեպտեմբերի 15-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031