Բաժիններ՝

Հնդկացի ժողովրդի իմաստնությունը

Այս ժողովրդին սխալմամբ հնդկացի են անվանել միայն նրա համար, որ եվրոպացի ծովագնացները համարում էին, որ իրենց կողմից հայտնաբերված անդրատլանտյան հողերը Հնդկաստանն են: Սա մի ժողովուրդ էր, ով բնության հետ կատարյալ ներդաշնակության մեջ էր ապրում, և հենց այդ պատճառով էլ, այսպես կոչված, «քաղաքակիրթ» եվրոպացիներին վայրենիներ էին թվում: Սակայն այս ժողովրդի իմաստնությունը խորն էր, բանական ու արտացոլում էր մարդու և բնության ամենակատարյալ փոխգործակցությունը: Եվ այսպես`

1. Լավ մարդն ի վերուստ տրված լավ նշաններ է տեսնում:

2. Որպեսզի ինքդ քեզ լսես, պետք են լռության օրեր:

3. Եթե նկատում ես, որ անշնչացած ձիու վրա ես սուրում, իջիր նրա վրայից:

4. Նա, ով լռում է, 2 անգամ ավելին գիտի, քան շատախոսը:

5. Շատ եղանակներ կան ինքդ քեզ փոքր գիշատչի կերպարով ներկայացնելու համար:

6. «Պետք է» միայն մեռնել:

7. Այլ մարդկանց թերությունները քննարկելուց առաջ նայիր քո թողած ոտնահետքերին:

8. Հայրենիքն այնտեղ է, ուր քեզ համար լավ է:

9. Յուրաքանչյուր մարդու մեջ բարի և չար գայլերի հարատև պայքար է ընթանում, սակայն միշտ հաղթում է այն գայլը, ում դու կերակրում ես:

10. Եթե ասելիք ունես, բարձրացիր, որ քեզ տեսնեն:

11. Միշտ չէ, որ թշնամին թշնամի է, իսկ ընկերը` ընկեր:

12. Մինչև դիմացինիդ կաշվի մեջ չմտնես, մի դատիր նրան:

13. Ամեն ինչ այս աշխարհում իր երգն ունի:

14. Երեխան քո տանը հյուր է, կերակրիր, սովորեցրու ու բաց թող:

15. Նույնիսկ սատկած ձուկը հոսանքին համընթաց կլողա:

16. Կյանքը ներսից դուրս է հոսում. հետևելով այս մտքին` ինքդ կհամարվես ճշմարիտ:

17. Լավ ասված խոսքը դիպուկ նետված կացնից լավ է:

18. Խոսիր երեխաների հետ, երբ նրանք ուտում են, և ասածդ հետք կթողնի՝ անգամ, երբ դու հեռանաս:

19. Մարդն ինքը պետք է իր աղեղները պատրաստի:

20. Եթե Դուք ձիուն կապում եք սյունից, մի՞թե կարծում եք, որ նա այդ վիճակում ուժ պետք է հավաքի:

21. Այս հողագնդի վրա ամեն բան իր գինն ունի, յուրաքանչյուր հիվանդություն` իրեն բուժող դեղը, ամեն մարդ` իր առաքելությունը:

22. Գորտը չի խմում այն լճակի ջուրը, ուր ապրում է:

23. Ասա ինձ, և ես կմոռանամ, ցույց տուր, և չեմ կարողանա հիշել, ներգրավիր ինձ, մասնակից դարձրու, և ես կհասկանամ:

24. Սիրում եմ հողը: Այն քեզ ժառանգություն չի տրված քո ծնողներից, այն դու պարտքով ես վերցրել քո երեխաներից:

25. Գիտելիքը թաքնված է յուրաքանչյուր իրի մեջ: Կար ժամանակ, երբ ողջ աշխարհն էր գրադարան:

26. Երբ կկտրվի վերջին ծառը, երբ թունավորված կլինի վերջին գետը, երբ թակարդում կլինի վերջին թռչունը, միայն այդ ժամանակ կհասկանաք, որ փողը հնարավոր չէ ուտել:

Հրապարակման պատրաստեց Սոֆի Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս