Բաժիններ՝

Վիեննայում ձերբակալվել են մաքսանենգ ճանապարհով 150 տուփ ծխախոտ անցկացնել փորձող ուկրաինացիներ

Ավստրիայի մայրաքաղաքում Միգրացիոն ոստիկանությունը ձերբակալել է Ուկրաինայի երկու քաղաքացու ծխախոտային խոշոր ծավալի արտադրանքը մաքսանենգ ճանապարհով անցկացնելու համար: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին տեղեկացնում են տեղի իրավապահ մարմինները:

Ոստիկանության միգրացիոն բաժանմունքը հատուկ օպերացիա է անցկացրել Վիեննայի երկաթգծային կայարանում: Ոստիկանության աշխատակիցները ստուգել են երկու ուկրաինացիների ուղեբեռը և դրանում հայտնաբերել ծխախոտի 150 տուփ, որը պարունակում է 30 հազար գլանակ: Ուկրաինացիները ցանկանում էին անցկացնել մաքսանենգ ճանապարհով: Ամբողջ ապրանքն առգրավվել է, ուկրաինացիները` ձերբակալվել են: Դեպքի առթիվ անցկացվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս