
Ճապոնիայում ուղևորատար ինքնաթիռը արտակարգ վայրէջ է կատարել

Ճապոնական All Nippon Airways (ANA) ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը օգոստոսի 12-ին վթարային վայրէջք է կատարել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարարությունը:
Նշվում է, որ «Boeing 777» ինքնաթիռի թռիչքից հետո արձանագրվել է խցիկում ճնշումը կարգավորող համակարգի անսարքություն, որից հետո օդանավը ստիպված շրջել է և կատարել վթարային վայրէջք: Ուղևորներից և անձնակազմից և ոչ մեկը չի տուժել: