![](/banners/BeFunky-design.jpg)
Դժբախտ պատահար Արցախում. քաղաքացին 20 մետր բարձրությունից գլորվել է ձորը և տեղում մահացել
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/004-photo-hunot.jpg)
Օգոստոսի 10-ին ժամը 19:15-ին ԼՂՀ ԿԱ ԱԻՊԾ Շուշիի Աի բաժնից ոստիկանության Շուշիի շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Քարին տակ գյուղում հայտնաբերվել է տղամարդու դիակ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի բնակիչ 1946թ. ծնված Ա. Պ-ն գյուղի «Շուջունց արտ» կոչվող տեղամասում, մոտ 20 մետր բարձրությունից գլորվել է ձորը և տեղում մահացել: