Բաժիններ՝

«Ռիցառ» հյուրանոցի մոտ ավտոմեքենաներ են բախվել

Օգոստոսի 11-ին, ժամը 21:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Ռիցառ» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Kia Rio» մակնիշի 35 UP 585 (վարորդ՝ 1995 թ. ծնված Է. Յ.) և «Infiniti EX35» մակնիշի 01 OV 555 (վարորդ՝ 1989 թ. ծնված Ժ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Kia Rio» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ճանապարհամիջյան արգելապատնեշին:

Փրկարարները «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս