Բրիտանական ավիաընկերությունը 10-ժամանոց ալբոմ է թողարկել անքնությամբ տառապողների համար
EasyJet բրիտանական բյուջետային ավիաընկերությունն օգոստոսի 11-ին ներկայացրել Է Jet Sounds 10-ժամանոց ալբոմը՝ ինքնաթիռի շարժիչների դժժոցի ձայնագրությունը, որը մարդկանց պետք է օգնի քնել: Այն զետեղված Է YouTube-ում լոուքոսթերի պաշտոնական ալիքում:
Փոխադրողի ներկայացուցիչները պարզաբանում են, որ ձայնագրությունն արվել է լոնդոնյան «Գաթվիք»-ի օդանավակայանից Նիս թռչելու ընթացքում: Ներբեռման համար այն հասանելի է iTunes-ում, Amazon-ում եւ Google Play-ում:
Ինչպես գրում է The Independent թերթը, ալբոմը կարելի Է գնել 7,99 ֆունտով: Այս կերպ ստացված բոլոր միջոցները կօգտագործվեն քնելու հետ կապված խնդիրներից տառապող երեխաներին օգնելու նպատակով:
Մասնագետներն այն կարծիքին են, որ ինքնաթիռի տուրբինների միալար դժժոցն արդյունավետորեն նպաստում Է քնելուն: Մասնագետներից մեկը՝ Սանդրա Ուիթլին, պարզաբանում է, որ այն արգելափակելում է կողմնակի գրգռիչ ձայները, որոնք խանգարում են քնել, ինչպես նաեւ հանգստացուցիչ ազդեցություն ունի ուղեղի վրա: