
Ահազանգ ԱԻՆ-ում. Հյուսիսային համալսարանի մոտ, 2.5 տարեկան երեխան արգելափակվել է ավտոմեքենայում

Օգոստոսի 11-ին, ժամը 18:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում՝ Հյուսիսային համալսարանի մոտ, 2.5 տարեկան երեխան արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 18:32-ին փրկարարները «Honda» մակնիշի 34 OZ 798 պետհամարանիշով ավտոմեքենայից անվնաս դուրս են բերել 2.5 տարեկան Ն. Ս.-ին: