Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար «Արծվի թևեր» կոչվող տարածքում. կա զոհ և վիրավոր

Օգոստոսի 11-ին, ժամը 05:43-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին` «Արծվի թևեր» կոչվող տարածքում, «Toyota Land Cruiser» մակնիշի 470 UO 01 պետհամարանիշով (վարորդ՝ 1962 թ. ծնված Ա. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Ա. Պ.-ը դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով, իսկ փրկարարներն ուղևոր՝ 1941 թ. ծնված Պ. Պ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ Ա. Պ.-ը մահացել է, իսկ Պ. Պ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս