Բաժիններ՝

Հայաստանի ներառական կրթության հզորացման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն նոր միջոցներ է հատկացնում

Հայաստանի կառավարությունը հաստատեց Կրթության և գիտության նախարարության «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ուղղակի օժանդակություն տրամադրել ԿԳՆ-ին՝ ներառական կրթության համակարգի հզորացման համար:

«Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության շրջանակում: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ծախսերի փոխհատուցումը կազմում է 825  հազար դոլար, դրամաշնորհառուի ներդրումը` 82 հազար 500 դոլար: Ներառական կրթության համակարգի հզորացման ծրագիրը եռամյա է. այն կաջակցի ՀՀ ԿԳՆ-ին ընդարձակել ներառական կրթությունը բոլոր երեխաների համար` ՀՀ կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների ներքո», – ասաց Մկրտչյանը:

Ակնկալվում է, որ տվյալ բարեփոխման արդյունքում կդադարեցվի երեխաների հոսքը խնամքի և հատուկ կրթական կենտրոնացված շուրջօրյա հաստատություններ, երեխաները կվերաինտեգրվեն ընտանեկան միջավայրում, և կձևավորվեն այլընտրանքային ընտանեկան և համայնքահեն սոցիալական և կրթական ծառայություններ` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար: Ծրագրի իրականացման տարիներին նախատեսվում է առնվազն հինգ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս