Եղբայրս նախապես իմացել է, որ իրեն սպանելու են, կինը դրա հետ կապ չունի. Արմավիրի մարզպետի կացնահարված խորհրդականի եղբայրը մանրամասներ է պատմում. tert.am
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը նախապես իմացել է, որ իրեն սպանելու են, այդպիսի փաստեր կան: Այս մասին Tert.am-ին հայտնել է Մանուկ Սիմոնյանի հարազատ եղբայրը՝ Արամ Սիմոնյանը:
«Նման հեռախոսի խոսակցություն կա: Ես չեմ ուզում հիմա բացել, բայց եթե կարիք լինի, դա էլ կհրապարակեմ: Իր հեռախոսային խոսակցությունն ինչ-որ մարդու հետ, չգիտեմ ում հետ է խոսում, բայց ձայնը հաստատ իրենն է: Մանուկը այդպես էր անում միշտ, իր կյանքին ինչ-որ վերաբերել է, նա ամեն ինչ ձայնագրել է»,- հայտնել է Արամ Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ կատարվածը կանխամտածված խմբակային սպանություն է եղել, որի համար դրդապատճառներ կան:
«Վերջին անգամ ոչ այնքան շուտ ենք շփվել եղբորս հետ, մոտ երկու ամիս առաջ: Ինքը ինձ միշտ ասում էր՝ չտա աստված, որ ես մեռնեմ, 40 օր հետո կբացվի սենսացիոն ինֆորմացիա: Ես չգիտեմ ինչ ինֆորմացիայի մասին էր ասում նա»,- ասել է նա:
«Ես՝ Արամ Նորիկի Սիմոնյանս, պաշտոնապես հայտարարում եմ՝ ով ինչ հարց ունի Մանուկ Սիմոնյանի հետ կապված, ես պատրաստ եմ Մանուկ Սիմոնյանի փոխարեն այդ հարցերին պատասխանել: Ամբողջ համացանցում վատաբանում են իմ եղբորը, իմ ծնողներին: Ես կարող եմ ամեն ինչ հերքել՝ փաստերով և ամեն ինչով»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի այն հայտարարություններին, թե Մանուկ Սիմոնյանի կնոջ՝ Ռուզաննա Մկրտչյանի վրա կապտուկներ և այտուցներ կան, ինչպես նաև նրան, որ Մանուկ Սիմոնյանի հայրը ծեծելով սպանել է իր կնոջը, Արամ Սիմոնյանը նշել է.
«Զարուհի Հովհաննիսյանի հայտարարությունը բացարձակ սուտ է, թե Ռուզաննան խոշտանգված է եղել, մարմնական վնասվածքներ ունի: Կինս վերջին օրը իր հետ է եղել ու բացարձակ հետքեր չէր տեսել, մի հատ կետ չի եղել նրա վրա: Ընդհանրապես, ես 100 տոկոսով համոզված եմ, որ Ռուզաննան չի սպանել իմ եղբորը: Հիմա իրենք ամեն ինչ անում են Ռուզաննայի վրա գործ տալու համար, բայց ես պաշտոնապես հայտարարում եմ՝ այդ աղջիկը իմ եղբորը չի սպանել, նա դրա հետ կապ չունի: Նա չէր կարա սպաներ, նա բարի մարդ էր, իզուր էլ կալանավորել են»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: