Սպանություն Արցախում. «Վինչեստր» մոդելի հրացանով 2 անգամ կրակել է ընկերոջ գլխին
Օգոստոսի 8-ին հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1968թ. ծնված Գ. Մ-ի անհայտ կորելու մասին:
Նույն օրը` ժամը 09:20-ին ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն մեղայականով ներկայացել է նույն քաղաքի բնակիչ 1981թ. ծնված Վ.Մ-ն և հայտարարել, որ օգոստոսի 6-ին ժամը ժամը 13:30-ի սահմաններում թիվ 6 միջնակարգ դպրոցի մոտակայքում իրեն պատկանող «Միցուբիշի Պաջեռո» ավտոմեքենայի սրահում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երկաթե ձողով հարվածել է Գ. Մ-ի գլխին, ով տեղում մահացել է, որի դին տեղափոխել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի տարածք:
Ձեռնարկված միջոցառումների ընթացքում պարզվել է, որ իրականում Գ.Մ-ն սպանվել է Վ. Մ-ի կողմից` վերջինիս մեքենայում գտնվող, իր ընկերոջ` նույն քաղաքի բնակիչ 1983թ. ծնված Ս.Դ-ն պատկանող «Վինչեստր» մոդելի հրացանով, գլխին 2 անգամ կրակելու հետևանքով:
ԼՂՀ ոստիկանություն