
Արցախում «Տիգրանակերտ» կոչվող տեղանքում մեկ միավոր հակատանկային ական է հայտնաբերվել

Օգոստոսի 9-ին ժամը 12:54-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի «Տիգրանակերտ» կոչվող տեղանքում, Մարտակերտ քաղաքի բնակիչ Խ. Օ.-ն հայտնաբերել է զինամթերք` նախնական տվյալներով մեկ միավոր հակատանկային ական:
Ասկերանի ԱԻ բաժնի պետը մեկնել է դեպքի վայր և տեղում պարզել, որ հայտնաբերված մեկ միավոր հակատանկային ականի պայթուցիչը և պատյանը իրարից առանձնացրած է և վտանգ չի ներկայացնում: Հայտնաբերված մեկ միավոր հակատանկային ականը տեղափոխվել է ՀՓՄ-ի տարածք պահեստավորման: