Մարիխուանա ծխելը կարող է նշանակալի մեծացնել հիպերտոնիայից մահանալու ռիսկերը. ամերիկացի գիտնական

Մարիխուանա օգտագործող մարդկանց մոտ հիպերտոնիայից կամ արյան բարձ ճնշումից մահանալու ռիսկերը երեք անգամ ավելի են, քան նրանց մոտ, ովքեր այն երբեք չեն օգտագործել: Այս մասին հայտնում է SBS-ը:

Այս մասին հայտարարել են ամերիկացի գիտնականները՝ նշելով, որ թմրանյութի օգտագործման յուրաքանչյուր տարի այդ ռիսկերն ավելի է մեծացնում:

Գիտնականներն այսպիսի եզրակացության են հանգել 20 տարեկանից բարձր 1200 անձանց ուսումնասիրության ենթարկելու արդյունքում, որն անց է կացվել ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի պետական համալսարանում:

Մարիխուանան երբեմն օգտագործվում է նաև բուժման նպատակներով, օրինակ՝ գլաուկոմայի:

Տեսանյութեր

Լրահոս