
Zara-ն 60 դիզայներների է վարձել հին հագուստը վերակարելու համար

Zara իսպանական ընկերությունը ցուցադրել է Shape The Invisible նախագծի արդյունքները, որում գործի են դրվել աշխարհի լավագույն դիզայներական դպրոցների երիտասարդ մոդելագործները: Այդ մասին հայտնել է ProFashion-ը:
Աշխատանքին մասնակցել է 60 մարդ. երեք ամսվա ընթացքում նրանք մակնիշի համար կազմել են հագուստի նոր հավաքածու: Որպես հիմք են վերցվել անցած տարեշրջանների մոդելները՝ շրջազգեստներ, կիսաշրջազգեստներ, վերնաշապիկներ, տոպեր եւ տաբատներ: Արդյոք այս շարքը կներկայացվի վաճառքի, առայժմ չի հաղորդվում:
Zara-ն Inditex կորպորացիայի առաջատար առեւտրական ցանցերից մեկն է, որը 1985 թվականին հիմնադրվել է իսպանացի ձեռնարկատեր Ամանսիո Օրտեգայի կողմից: Բացի Zara-ից, Inditex-ի կազմի մեջ մտնում են այնպիսի բրենդներ, ինչպիսիք են՝ Massimo Dutti-ն, Bershka-ն, Pull & Bear-ը, Stradivarius-ը եւ ուրիշներ: