Բաժիններ՝

«Բարսելոնան» պաշտոնական առաջարկով դիմել է «Բորուսիային»

Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնական առաջարկով դիմել է  Դորտմունդի «Բորուսիային»: Կատալոնական ակումբը Դեմբելեի համար առաջարկել է 70 մլն եվրո և բոնուսներ: Այս մասին հայտնում են ոչ պաշտոնական աղբյուրները:

Գերմանական լրատվամիջոցները, սակայն, նշում են, որ  դորտմունդյան ակումբի ղեկավարությունը չի համաձայնի 70 մլն եվրոյին: Ավելի վաղ  «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն նշել էր, որ անգամ 100 մլն եվրոն բավական չէ Դեմբելեին գնելու համար:

Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ կատալոնացիները, գումարից բացի, դորտմունդյան թիմին են առաջարկել նաև թիմի կիսապաշտպան Ժերար Դելոֆեուին:

Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները նշում էին, որ 20-ամյա ֆուտբոլիստը գրեթե «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս