
Քամուց բարդին թեքվել է Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկի ուղղությամբ

Օգոստոսի 6-ին, ժամը 07:49-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քամուց բարդին թեքվել է Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկի ուղղությամբ, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի մոտ բարդին (մոտ 12 մ) թեքվել և ընկել է գազատար խողովակի ու տան վրա՝ վնասելով էլ.լարեր. տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը: