Բաժիններ՝

Վիճակախաղով 68 մլն դոլար շահած բրիտանացին այդպես էլ չի ներկայացել՝ ստանալու իր շահումը

Մեծ Բրիտանիայի բնակիչը, որը EuroMillions վիճակախաղով 51,7 միլիոն ֆունտ ստեռլինգ (շուրջ 68 միլիոն դոլար) է շահել, այդպես էլ չի ներկայացել իր շահումն ստանալու վիճակախաղի արդյունքների հայտարարումից գրեթե մեկ շաբաթ անց: Այս մասին  հայտնել է BBC հեռուստառադիոընկերությունը:

Մեծ Բրիտանիայի ազգային վիճակախաղի կազմակերպիչները հուլիսի 28-ին EuroMillions-ի մասնակցածներին հորդորել են ստուգել իրենց տոմսերը: Նվում է, որ իր կարողությամբ հաղթողը կհամեմատվի փոպ-երաժիշտ Էդ Շիրանի եւ ուելսցի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի հետ: Ըստ հեռուստառադիոընկերության՝ սույն ջեք-փոթն այս տարի Մեծ Բրիտանիայում դարձել Է մեծությամբ չորրորդը:

EuroMillions եվրոպական խոշորագույն վիճակախաղն անցկացվում է Եվրոպայի ինը երկրներում՝ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Լյուքսեմբուրգում, Բելգիայում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Իռլանդիայում եւ Ավստրիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս