Uniclo-ն սկսել է իրեր վաճառել առևտրական ավտոմատների միջոցով
Ճապոնական Uniclo մակնիշն սկսել է հագուստի վաճառքի նոր ձեւաչափի թեստավորումը՝ առեւտրական ավտոմատների միջոցով: Այս մասին հայտնել է L՚Officiel-ը: Իրերը կփաթեթավորվեն ստվարաթղթե տուփերում եւ մետաղական պարկուճներում:
Առաջին այդպիսի ավտոմատն արդեն աշխատում է Օքլենդի օդանավակայանում (Կալիֆոռնիայի նահանգ): Մոտ ժամանակներս մակինշն ԱՄՆ-ում պլանավորում է տեղակայել եւս մի քանի այդպիսի ավտոմատներ. դրանք կտեղակայվեն առեւտրական կենտրոններում եւ օդանավակայաններում:
Իրերի գները տատանվում են 15-ից մինչեւ 70 դոլարի սահմաններում: Մակնիշն այսպիսով ցանկանում Է ավելի շատ գնորդներ գրավել Հյուսիսային Ամերիկայի շուկայում: Դեռ ավելին, Uniclo-ի ներկայացուցիչների խոսքով՝ առեւտրական ավտոմատ ապարատների սպասարկումը շատ ավելի էժան կնստի, քան խանութը կամ pop-up-ը:
Uniclo բրենդը Ճապոնիայի Fast Retailing հոլդինգի բաղկացուցիչ մասն է, որին են պատկանում նաեւ Comptoir des Cotonniers, GU, Helmut Lang, J Brand, Princesse tam.tam եւ Theory մակնիշները: Ընկերությունը մասնագիտացած է ամենօրյա հագուստի թողարկման բնագավառում: