Հանրապետությունում հունվար-հունիս ամիսներին դատապարտվել է 1009 մարդ
Հանրապետությունում 2017 թվականի հունվար-հունիսին դատապարտվածների թվաքանակը կազմել է 1 009 մարդ (75-ը` կանայք), նրանցից 31-ը` անչափահաս (2-ը` աղջիկ):
Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացնում են, որ 118 անձանց վերաբերյալ գործերը կարճվել են, 13 անձ արդարացվել են, 27 անմեղսունակների նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրական միջոցներ: Ազատազրկված դատապարտվածների թվաքանակը կազմել է 581 մարդ: Դատապարտվածների ընդհանուր թվաքանակից 361-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել (18-ը՝ անչափահաս), 1-ի նկատմամբ կիրառվել է համաներման ակտ:
Ամենից շատը դատապարտվել են 18-29 և 30-49 տարիքային խմբերը, իսկ ամենից քիչը` 14-17 և 50 և բարձր խմբերը:
Ըստ զբաղմունքի` դատապարտվածների զգալի մասը չաշխատող և չսովորող աշխատունակներն են` 590 մարդ: