Բաժիններ՝

M.A.C-ն կանանց խորհուրդ է տվել շրթունքները դարձնել «մետաղական»

M.A.C կոսմետիկական բրենդը ներկայացրել է Metallic Lips անվամբ կոսմետիկական միջոցների սահմանափակ հավաքածուն: Այս մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում, որն օգոստոսի 3-ին ստացել է «Լենտա.ռու»-ն:

Շրթներկերը եւ ստվերաերանգները շրթունքներին եւ կոպերին մետաղական տպավորություն են տալիս: Սպասվում է, որ նորույթները վաճառքի կհանվեն սեպտեմբերին: Դրանց գինը կտատանվի 1390-ից մինչեւ 1720 ռուբլու սահմաններում:

M.A.C Cosmetics-ը կոսմետիկա արտադրող է, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում: Ֆիրման ստեղծվել է 1984 թվականին Կանադայում: Սկզբնապես բրենդն իրեն ներկայացնում էր որպես «կոսմետիկա դիմահարդարների համար», բայց այնուհետեւ դուրս էեկել զանգվածային շուկա: Ներկայում բրենդը պատկանում է Estee Lauder ֆիրմային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս