Բաժիններ՝

ԱՄՆ-ն կխստացնի վիզա ստանալու կանոնները

ԱՄՆ վարչակազմը մտադիր է փոփոխություններ մտցնել այն հարցաթերթիկներում, որոնք լրացնում են օտար պետությունների քաղաքացիները՝ ամերիկյան վիզա ստանալու համար փաստաթղթեր ներկայացնելիս: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Այս շաբաթվա վերջում Պետդեպարտամենտը պաշտոնապես հայտ է ներկայացրել ԱՄՆ Դաշնային գրանցման ծառայություն՝ խնդրելով հաստատել փաստաթղթի նոր ձեւը որպես մշտական։

Առաջին անգամ հարցաթերթիկի նոր տարբերակը ներկայացվել էր այդ տարվա մայիսին։ Այն պարունակում է լրացուցիչ հարցեր՝ երբեւէ գործածված բոլոր անձնագրերի տվյալների մաիսն, տեղեկություններ սոցցանցերի հաշիվների մասին վերջին հինգ տարիներին, էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարները, այդ թվում բջջային, նաեւ վերջին 15 տարիների մասին ամբողջական կենսագրական տեղեկություններ՝ այդ թվում աշխատավայրերի ու բոլոր արտասահմանյան ուղեւորությունների մասին։

Այդ տեղեկությունների ներկայացումը կամավոր է, բայց հարցերին պատասխանելու դժկամությունը կարող հանգեցնել մերժման՝ վիզա  տրամադրելու հարցում։

Հարցաթերթիկի նոր ձեւը հաստատվել է վարչակազմի կողմից՝ ներգաղթի քաղաքականությունը խստացնելու արշավի շրջանակում։ Պետդեպարտամենտում հրաժարվել են հայտնել, թե որ երկրների քաղաքացիները պետք է տրամադրեն այդ տեղեկությունները։ Ընդ որում պարզաբանել են, որ ընդամենն աշխարհում «լուրջ կասկածանքներ» են առաջացնում ամերիկյան վիզաների ստացման համար տարեկան մոտ 65 000 հայտեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031