
Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Մխիթարյանը, Պոգբան և Իբրահիմովիչը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպաններ՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ֆրանսիացի Պոլ Պոգբան և անգլիական ակումբի նախկին հարձակվող շվեդ Զլատան Իբրահիմովիչը հավակնում են դառնալ Եվրոպայի լիգայի 2016-2017 թթ. խաղարկության լավագույն խաղացող: Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Եվրոպայի լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն առավելության հասավ հոլանդական «Այաքս»-ի նկատմամբ 2:0 հաշվով: Այդ մրցավեճում երկրորդ գոլը հեղինակեց Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մրցաշարի 11 խաղում խփել է 6 գոլ, Իբրահիմովիչը՝ 5, Պոգբան՝ 15 խաղում 3 գոլ:
Եվրոպայի լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը հայտնի կդառնա օգոստոսի 25-ին: